Լուսինն ու աստղերը

<<Տիեզերք>> նախագիծ
Վաղուց, շատ վնակ երկինքը: Իսկ թե ինչպես է առաջացել նրանց լույսը, ես հիմա կպատմեմ այդ պատմությունը… Մի ժամանակ աստղերը լույս չունեին: Նրանք գորշ-գորշ էին ու բոլորովին չէին երևում: Գիշերները, երբ Արևը գնում էր քնելու, խեղճ աստղերն այնպես էին մրսում, այնպես էին մրսում: Մի շատ ցուրտ գիշեր աստղերը այնքան սառեցին, որ սկսեցին դողացնել: Իսկ երկնքում դողացնել, նշանակում է այնպիսի աղմուկ առաջացնել, որ արթնանա ամբողջ աշխարհը: Լուսինը, որ նույնպես ապրում էր երկնքում և իր սառը լույսով լուսավորում էր աշխարհը, այդ դողոցի ձայնը լսելով՝ շատ զարմացավ, չորս կողմը նայեց ու զգալով, որ աղմուկը գալիս է աստղերից, հարցրեց.
-Ձեզ ի՞նչ է պատահել:  Читать далее

Реклама
Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий

Տիեզերք

<<Տիեզերք>> նախագիծ

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  նախագծային և նախաթվային շրջանի ուսուցման կազմակերպում:

Երկիր մոլորակ նախագիծը հնարավորություն կտա սովորողներին ճանաչել տեսանելի և անտեսանելի տիեզերքը, այն մարդկանց, ովքեր զբաղվել և զբաղվում են տիեզերքի ուսումնասիրությամբ,  կանխատեսել Երկիր մոլորակի ապագան, միջամտել և նպաստել մոլորակի պահպանմանը:Թեմա
Տիեզերք. Երկիր Մոլորակ
Ընդհանուր նպատակներ՝ տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն:
Ընդհանուր խնդիրներ՝

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
  • Սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
  • Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում
  • Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում
  • Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում և զարգացում
  • Աշխատանքային խմբերի ձևավորում /անհատական, խմբային, դասարանական/
  • Կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր
  • Ժամանակացույց /ըստ փուլերի և ամբողջական/
  • Մեթոդների ընտրություն
  • Անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում
  • Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում

5 տարեկանների խումբ
թվաբանություն
Խմբավորումներ  / ըստ որոշակի հատկանիշի/, զույգերի կազմում,  անընդհատ և  դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ, հաստ- բարակ,աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: /Smart դասեր/ Բնագիտական փորձ, խաղեր , համաչափության և օրինաչափության  խաղ-դաս /SMART/:

 Մայրենի
Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները /արև, լուսին, աստղեր և այլն…/:
Հանելուկները`այստեղ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն  /«Արև’, արև եկ-եկ»  երգերի շարք/
Սովորում-խաղում  են  Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
Զրույց-քննարկում գիշերվա և ցերեկվա մասին:

Նկարչություն  Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու հնարքով . թղթի վրա նկարում են արևի և լուսնի տրամադրություն: Նկարում են ամպի տրամադրությունը:

Տեխնոլոգիա. Մնջախաղ-ներկայացում:

Ես և շրջակա աշխարհը.Դիտումներ, Զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի մասին:

Մեդիատեխնոլոգիա.  Նկարում են  լուսինն ու աստղերը Pait-ով:

Բանաաստեղծությունների ձայնագրում:

Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:

Դիտումներ, դիտարկումներ. Բացօթյա դաս բակ-պարտեզում: Այցելություն կրթհամալիրի աստղացուցարան: Մուլտֆիլմերի դիտում:

Նախագծի արդյունքը. Ֆոտոշարքերի, ֆիլմերի թողարկում կայքում և բլոգում, տիկնիկային ներկայացում:

 

Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր, Ընթերցարան | Оставить комментарий

Արտթերապիա` նկարում ենք աղով

 

Նպատակը`

  • Նպաստել ուշադրության և երևակայության հմտությունների զարգացմանը:
  • Նպաստել ազատ մտածողության և ստեղծագործական հմտությունների զարգացմանը:
  • Սովորեցնել խմբային աշխատանքին:

Աշխատանքի նկարագրություն

Յուրաքանչյուրի համար առանձնացնում ենք հավասար քանակությամբ աղ,  և , նախապես ընտրված երաժշտության ներքո, սաներն սկսում են աշխատել: Արհեստական պատնեշ չստեղծելու համար, հատուկ թեմա չի ընտրվում, որպեսզի ազատ ստեղծագործելու հնարավորություն ունենան:

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Նախագծեր | Оставить комментарий

30.09.16 աշխատակարգ

Առավոտյան ընդհանուր պարապմունք- առավոտյան նախավարժանք, երգ, պար
Միջավայրի խնամք` օդափոխում ենք սենյակը, խնամում և ջրում ենք խնբասենյակի ծաղիկները
Անցած նյութերի կրկնություն` տարվա եղանակները, շաբաթվա օրերը, ամիսները
Մաթեմատիկա-Բանավոր հաշիվ մեկից մինչև…….., 10-ից հետ հաշիվ,զույգերով հաշիվ մինչև 10-ը,գումարում , հանում  օնլայն խաղերի միջողցով
Ինտերակտիվ խաղ-դաս էլեկտրոնային գրատախտակով  http ://www.igraemsa.ru/  ,  http://maminsite.ru/early.files/game.html ,http://multoigri.ru/game/igra-matematika-1-klass,http://www.math10.com/ru/igri/matematicheskaya-igra-na-vichutanie.htmlhttp://www.playonline.ru/game/mathematics_with_masha_and_the_bear  , http://www.playonline.ru/game/mathematics_with_luntik_deduction, http://www.playonline.ru/game/mathematics_with_luntik_addition կայքերից ու խաղերից:

Պատմում ենք Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» հեքիաթը` նկարագրում, քննարկում  ենք հերոսներին, վերլուծում նրանց արարքները

Տեխնոլոգիական աշխատանք` գունավոր թղթերից պատրաստում ենք հեքիաթի հերոսներին

Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ

 

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի | Оставить комментарий

Մեր փազլը պատրաստ է

Պատրաստում ենք փազլ արևի տեսքով ։ Նախ սովորողները ընկեր Տաթևի օգնությամբ նկարում են արև,այնուհետև գունավորում են  գուաշով  և սկսում  կտրատել փազլի տեսքով:

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի, Մեր առօրյան | Оставить комментарий

5 տարեկանների հեծանվավարության առաջին փորձերը

Эта галерея содержит 19 фотографий.

Галерея | Оставить комментарий

29.09.16 աշխատակարգ

Առավոտյան ընդհանուր պարապմունք- առավոտյան նախավարժանք, երգ, պար
Միջավայրի խնամք՝ օդափոխում ենք սենյակը , ջրում և խնամում ենք խմբասենյակի ծաղիկները
<<Սեպտեմբերիկ>>  միջոցառման նախապատրաստական աշախատանքներ՝  վերջնական տեսքի ենք բերում շրխկանները,  փազըլ նկարները
<< Սեպտեմբերիկ>> ամենամսյա հաշվետու միջոցառման մեկնարկ
Աշուն՝ տեղեկություն աշնան երևույթների մասին,որոնք են աշնան ամիսները
Զրույց աշնան մասին
Տեխնոլոգիա, բնագիտություն- բակից հավաքում ենք տերևներ, ապլիկացիա անում: Թաթիկների օգնությամբ պատրաստում ու ներկայացնում ենք տարվա չորս եղանակները

Ինտերակտիվ խաղ-դաս էլեկտրոնային գրատախտակով http://www.igraemsa.ru/ կայքից

Հեքիաթի ընթերցում և քննարկում՝ Ջիաննի․ Ռոդարի <<Մուկը, որը կատու էր ուտում>>
Նախաճաշ, ճաշ, հետճաշիկ

Рубрика: 2016-2017 ուսումնական տարի | Оставить комментарий