Архив за день: 1 ноября, 2015

Սագ

Ղազարոս Աղայան Սագիկ-սագին, իմ սիրունիկ, Ես քեզ կտամ քաղցր կուտիկ, Որ դու ուտես , շուտ մեծանաս, ՈՒրախ ապրես, զվարճանաս: Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս, Ես կխնդրեմ իմ մայրիկին, Որ նա ժողվե քո փետուրներ Եվ ինձ համար շինե բարձեր:

Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий

Կատու

Ղազարոս Աղայան Կատուն եկավ, Փիսի՜կ, փիսի՜կ, Հազար նազով, Ինչպես հարսիկ, Դունչը սրբեց Թաթիկներով, Մազը սանդրեց Չանչիկներով. — Կատու, կատու, Ե՞ր ես տրտում. Թե՞ մկներն են Հիմա արթուն: Կատուն ասեց. _ Միաո՜, միաո՜. Այսինքն թե՝ _ Այո՛, այո՛:

Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий

Աշխատանքային նախագիծ 2.11.2015 — 6.11.2015

Հանգստի ժամ՝ ազատ գործունեություն Ամրապնդում ենք օրվա ուսունական գործունեությունը Շաբաթվա բառը՝ ուրախ Շաբաթվա թվերը՝ 7,8,9 Նախապատրաստվում ենք Սեբաստացու օրերին և թթուդրիկին Կրկնում ենք շաբաթվա օրերը և ամիսները Զրույց աշնան մասին Սովորում ենք Ղ.Աղայանի  <<Կատու>> ,<< Սագ>>  բանաստեղծությունները Թթուդրիկ Հորինում ենք հանելուկներ բանջարեղեններիի … Читать далее

Рубрика: Ընթերցարան | Оставить комментарий